ՀՐԴԵՀԸ ԼԱ-ՄԱՆՇԻ ԹՈՒՆԵԼՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՎԵԼ Է<br />


ՀՐԴԵՀԸ ԼԱ-ՄԱՆՇԻ ԹՈՒՆԵԼՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՎԵԼ Է

  • 12-09-2008 17:16:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հրդեհը, որ հինգշաբթի երեկոյան բռնկել էր Լա-Մանշի թունելում, ամբողջությամբ մարվել է, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Ուրբաթ առավոտյան հաղորդվել էր, որ երկու վագոններ դեռեւս վառվում են: Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Դոմինիկ Բյուսսրոն հայտնել է, որ ահաբեկության վարկածը կարող է բացառվել, թեեւ հրդեհը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին: Բյուսսրոն ոչինչ չի կարողացել ասել, թե երբ կարող է վերականգնվել երթեւեկությունը թունելով: Լա-Մանշի տակով անցնող Եվրոթունելում, որը Մեծ Բրիտանիան կապում է Ֆրանսիային, հրդեհ էր բռնկել այն բանից հետո, երբ բեռնատար գնացքներից մեկում բոցավառվել էր բեռնատարը: Երթեւեկությունը Եվրոթունելով լրիվ դադարեցվել էր, թունելի ողջ անձնակազմը, ինչպես նաեւ տրանսպորտի վարորդները տարհանվել էին: Հրդեհի հետեւանքով 14 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից վեցը թունավորվել էր ածխաթթու գազով եւ ութը թեթեւ վնասվածքներ ստացել տարհանման ժամանակ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play