ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ԱՄՆ-ԻՑ ԵՏ Է ԿԱՆՉԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ<br />


ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ԱՄՆ-ԻՑ ԵՏ Է ԿԱՆՉԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

  • 12-09-2008 17:15:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Վաշինգտոնից ետ է կանչել իր երկրի դեսպանին: Դրանից առաջ Չավեսը Վենեսուելայում ԱՄՆ-ի դեսպանից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը: Այդ միջոցները վենեսուելացի առաջնորդը ձեռնարկել է ի պաշտպանություն Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին: Ուգո Չավեսը ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրել է նրանում, որ նա դավադրություններ է կազմակերպում Մորալեսի կառավարությունը տապալելու նպատակով: Սեպտեմբերի 11-ին Բոլիվիայի նախագահը պերսոնա նոն-գրատա է հայտարարել ԱՄՆ-ի դեսպան Ֆիլիպ Գոլդբերգին` նրան մեղադրելով երկրի անջատողական շարժումներին սատարելու մեջ: Ի պատասխան բոլիվիական կառավարության այդ գործողություններին, ԱՄՆ-ը հայտարարել է երկրից Բոլիվիայի դեսպանին արտաքսելու իր որոշման մասին` բոլոր մեղադրանքները Գոլդբերգի հասցեին համարելով «անհիմն»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play