ԱՄՆ-ՈՒՄ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ<br /> ՀԻՇԱՏԱԿԸ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
ՀԻՇԱՏԱԿԸ

  • 11-09-2008 15:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր ԱՄՆ-ում ոգեկոչում են աշխարհի պատմության մեջ ամենաարյունոտ ահաբեկության զոհերի հիշատակը: Յոթ տարի առաջ ահաբեկիչները գրավեցին չորս չվերթային ինքնաթիռ եւ դրանք ուղղեցին Նյու Յորքում գտնվող Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ-երկնաքերների եւ Պենտագոնի շենքի վրա Վաշինգտոնում: Այդ գրոհի հետեւանքով զոհվեց մոտ 3000 մարդ: Սեպտեմբերի 11-ն ԱՄՆ-ում կսկսվի մեկ րոպե լռությամբ: Սգո միջոցառումներ կանցկացվեն Նյու Յորքում, որտեղ այժմ կառուցվում են «Ազատության աշտարակները» եւ թանգարան` ի հիշատակ ահաբեկության զոհերի: Ըստ ավանդույթի, անուն առ անուն կընթերցվի երկնաքերների փլատակներում զոհվածների ցուցակը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play