ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀՊ ԵՎՍ ՄԻ ՌԱԴԱՐԻ<br /> ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ<br />


ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀՊ ԵՎՍ ՄԻ ՌԱԴԱՐԻ
ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ

  • 11-09-2008 13:57:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Սենատը սեպտեմբերի 10-ի նիստում միաձայն քվեարկել է չնշվող արտասահմանյան երկրներից մեկում ՀՀՊ առաջավոր խարսխման ռադարի (forward-based radar) տեղակայման օգտին` դրա համար հատկացնելով 89 մլն. դոլար: Ներկա պահին ԱՄՆ-ն արդեն ունի Չեխիայի կառավարության հետ համաձայնություն չեխական տարածքում ՀՀՊ ռադարի տեղակայման վերաբերյալ` թռիչքի միջին փուլում (midcourse radar) հետեւելու համար բալիստիկ հրթիռները: Արտասահմանում ՀՀՊ եւս մի ռադար տեղակայելու որոշումն ընդունվել է Սենատի կողմից ներկայումս քննարկվող ԱՄՆ-ի 2009 թ. պաշտպանական բյուջեի առանձին ուղղման տեսքով:
Նոյյան տապան  -   Միջազգային