ՍՈՄԱԼԻՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ

  • 10-09-2008 17:53:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի մայրաքաղաքից 250 կմ դեպի արեւմուտք գտնվող Բայդոա քաղաքում սպանվել է Սոմալիի խորհրդարանի անդամ Մոհամեդ Օսման Մայեն: Տեղի ռադիոյի հաղորդման համաձայն, դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Անհայտ զինված անձը կրակ է բացել խորհրդարանականի վրա, երբ նա աղոթք անելուց հետո դուրս էր գալիս մզկիթից: Մոհամեդ Օսման Մայեն երկրորդ խորհրդարանականն է, որ երկրում սպանվել է վերջին երկու տարիներին: 2006 թվականին նույն քաղաքում եւ դարձյալ մզկիթի մոտ սպանվել էր Աբդալլահ Իսաակ Դիրոուն:
Նոյյան տապան  -   Միջազգային