ՌԴ ԱԳՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ<br /> ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՌԴ ԱԳՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

  • 09-09-2008 18:43:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ալեքսեեւը բացառել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչումը Ռուսաստանի կողմից: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Ըստ ռուս դիվանագետի, Կիպրոսի բաժանումը «միանգամայն տարբերվում է» այն հանգամանքներից, որոնց պայմաններում Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային