ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՐՄԱՎԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՏԵՍԱԿԸ ԿՈՉԵԼ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ<br /> ԱՆՈՒՆՈՎ<br />


ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՐՄԱՎԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՏԵՍԱԿԸ ԿՈՉԵԼ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ
ԱՆՈՒՆՈՎ

  • 08-09-2008 17:14:00   | Վրաստան  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտացի առեւտրականները արմավի ամենաէժան տեսակը կոչել են ԱՄՆ-ի գործող նախագահ Ջորջ Բուշի անունով: Այս մասին հաղորդել է եգիպտական Nil News հեռուստաալիքը: Մեկ կիլոգրամ այդ տեսակի արմավ կարելի է Կահիրեի շուկայում գնել ընդամենը յոթ եգիպտական ֆունտով (մեկ դոլարից փոքր-ինչ ավելի): Այդ կերպ չրերի առեւտրականները յուրովի «վրեժխնդիր են եղել» ամերիկյան վարչակազմի ղեկավարից, որին արաբական աշխարհում պատասխանատու են համարում Իրաքի եւ պաղեստինյան տարածքների ողբերգության համար:
Նոյյան տապան  -   Միջազգային