ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 38 ՄԱՐԴՈՒ<br />


ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 38 ՄԱՐԴՈՒ

  • 08-09-2008 15:44:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կահիրեի արվարձանում, վերջին տվյալներով, սողանքի զոհ է դարձել 38 մարդ, մոտ 60-ը` վիրավորվել: Այս մասին հաղորդել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Շաբաթ առավոտյան Մուկավատտամ սարից եգիպտական մայրաքաղաքի սահմանները գահավիժած ապառաժի բեկորների տակ են թաղվել Մանշիյաթ-Նասեր ավանի 35-ից ավելի հյուղակներ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, որոնցում ընդգրկված են բանակային ստորաբաժանումներ:
Նոյյան տապան  -   Միջազգային