ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԻՐԱՔՑԻ ՎԵՑ<br /> ՈՍՏԻԿԱՆԻ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԻՐԱՔՑԻ ՎԵՑ
ՈՍՏԻԿԱՆԻ

  • 03-09-2008 17:50:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի զինվորականները սպանել են Իրաքի անվտանգության ուժերի վեց աշխատակիցների, հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով իրաքյան ոստիկանության ներկայացուցչի: Անվտանգության ուժերի աշխատակիցները նախազգուշական կրակ են բացել, երբ ամերիկյան մոտորանավակը Տիգրիս գետով անցնում էր Տարմիա քաղաքի մոտակա հսկիչ անցակետի կողքով: «Իրաքցիները սկսել են օդ կրակել` չիմանալով, որ դա ամերիկյան մոտորանավակ է: ԱՄՆ-ի զինծառայողները պատասխան կրակ են բացել եւ օդից աջակցություն խնդրել, ինչի հետեւանքով վեց իրաքցիներ սպանվել են, եւս տասը` վիրավորվել»,- ասել է իրաքյան ոստիկանության ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Միջազգային