ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ<br />


ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ

  • 03-09-2008 17:44:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անհայտ անձինք գնդակոծել են Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազի Գիլանիի ավտոմեքենան, վարչապետը չի տուժել: Ինչպես հայտնել է Պակիստանի ներքին գործերի նախարարության քարտուղար Քամալ Շահը, վարչապետը չի եղել այն ավտոմեքենայում, որ գնդակոծության է ենթարկվել Իսլամաբադի արվարձանում:
Նոյյան տապան  -   Միջազգային