ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ. ԵՐԿՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ<br /> ՀԵՂԱՇՐՋՈՒՄ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ. ԵՐԿՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

  • 03-09-2008 17:05:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երկրում սկսվել է սահմանադրական հեղաշրջում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ուկրաինական ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձում: Ուկրաինայի նախագահը «լավ ծրագրված ակցիա» է համարել Յուլյա Տիմոշենկոյի դաշինքից (ՅՈՒՏԴ) եւ «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանություն» դաշինքից կազմված կոալիցիայի փլուզումը: «Գերագույն ռադայում փաստացի ստեղծված է նոր կոալիցիա` կազմված ՅՈՒՏԴ-ից, Ռեգիոնների կուսակցությունից եւ Կոմկուսից, որի հիմքում ոչ ուկրաինական եւ ոչ պետական շահեր են»,- ասել է Յուշչենկոն: «ՅՈՒՏԴ-ի, Ռեգիոնների կուսակցության եւ ՈՒԿԿ-ի ձեռքերով վերականգնված է կառավարության մասին հակասահմանադրական օրենքը, որը 2006 թվականին արտահերթ ընտրությունների պատճառ դարձավ: Այդ օրենքը հաստատում է վարչապետի դիկտատուրա»,- ընդգծել է Յուշչենկոն: Դրա հետ կապված Յուշչենկոն հայտարարել է, որ եթե օրենքով սահմանված ժամկետում (10 օր) չձեւավորվի նոր խորհրդարանական կոալիցիա, նա կօգտվի իր սահմանադրական իրավունքից եւ կցրի Ռադան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play