ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԱՌԵՑՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ<br /> ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ-ԻՆ<br />


ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԱՌԵՑՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ-ԻՆ

  • 03-09-2008 15:53:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդարանի բյուջետային հանձնաժողովը վրացական ճգնաժամի հետ կապված առաջարկում է սառեցնել 60,5 մլն. եվրոյի չափով 2009 թվականի ֆինանսական օգնությունը Ռուսաստանին, որ հատկացվելու է հարեւանության քաղաքականության շրջանակում եւ նախատեսված է, այդ թվում, իրավապաշտպանական խմբերին ու ոչ կառավարական կազմակերպություններին սատարելու համար: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի ղեկավար, գերմանացի պահպանողականների ներկայացուցիչ Ռեյմեր Բոգեն: «Դա կլինի ուժեղ քաղաքական ազդանշան»,- նկատել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային