ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ<br /> ՄԱՍԻՆ<br />


ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ
ՄԱՍԻՆ

  • 01-09-2008 19:05:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդան այսօր պաշտոնական հայտարարություն է արել իր պաշտոնաթողության մասին, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»: «Ես որոշեցի այսօր հրաժարական տալ»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆուկուդան: Նա ընդգծել է, որ մտադիր է թողնել իր պաշտոնը, քանի որ, իր կարծիքով, դա կլինի ի շահ Ճապոնիայի: Յասուո Ֆուկուդան Ճապոնիայի վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2007 թվականի սեպտեմբերին:
Նոյյան տապան  -   Միջազգային