ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ԵՐԵՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ԵՐԵՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

  • 22-08-2008 16:41:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների գրոհի հետեւանքով զոհվել են Կանադայի երեք զինծառայողներ, եւս մեկը լրջորեն վիրավորվել: Ինչպես Քաբուլում հայտնել են ՆԱՏՕ-ի զորքերի կանադական զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, նրանք պայթել են թալիբների դրած ռումբի վրա Աֆղանստանի հարավում գտնվող Զարի շրջանում:
Նոյյան տապան  -   Միջազգային