ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 153 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 153 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 21-08-2008 14:23:00   | Իսպանիա  |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մադրիդի «Բարախաս» օդանավակայանում «Սփենէյր» ընկերության ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվել է 153 մարդ: Այս վերջին տվյալները ներկայացրել է Իսպանիայի զարգացման նախարար Բագդալենա Ալվարեսը: Ըստ նախարարի տրամադրած տեղեկությունների, 19 ուղեւոր վիրավորվել է: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Ամերիկյան «Մակդոնելլ Դուգլաս» ընկերության արտադրության ՄԴ-82 ինքնաթիռում եղել է ընդամենը 172 մարդ, նրանցից` 162 ուղեւորներ, այդ թվում` 22 երեխա: Օդանավը, ականատեսների վկայությամբ, վթարի է ենթարկվել օդ բարձրանալու ժամանակ: Անկախ հանձնաժողովն արդեն սկսել է «սեւ արկղերի» վերծանման գործընթացը:
Նոյյան տապան  -   Միջազգային