ԱՄՆ-Ը ՀՀՊ ՌԱԴԱՐ ԿՏԵՂԱԿԱՅԻ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ<br />


ԱՄՆ-Ը ՀՀՊ ՌԱԴԱՐ ԿՏԵՂԱԿԱՅԻ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

  • 30-07-2008 15:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը Իսրայելին կտրամադրի հակահրթիռային պաշտպանության ռադարային համակարգ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով CNN-ին: Ռադար տրամադրելու մասին հայտարարությունը հնչել է երեքշաբթի Վաշինգտոնում կայացած Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի բանակցություններից հետո: Նշվում է նաեւ, որ X-Band տիրույթի ՀՀՊ ամերիկյան ռադարը Իսրայելում տեղակայվելուց հետո կծառայի երկու երկրներին:
Նոյյան տապան  -   Միջազգային