ՌԱԴՈՎԱՆ ԿԱՐԱՋԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱԱԳԱ<br />


ՌԱԴՈՎԱՆ ԿԱՐԱՋԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱԱԳԱ

  • 30-07-2008 15:12:00   | Նիդեռլանդներ  |  Միջազգային
ՀԱԱԳԱ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը, որ մեղադրվում է ռազմական հանցագործություններում, հուլիսի 30-ին փոխադրվել է Հաագայի արվարձանում գտնվող նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալի կալանավորների պահման կենտրոն: Կարաջիչի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդը մեղադրվում է Բոսնիայի եւ Հերցեգովինայի տարածքում 1992-1995 թթ. ռազմական հանցագործությունների եւ խաղաղ բնակչության ցեղասպանության մեջ: Պաշտոնական վարկածի համաձայն, նա ձերբակալվել է հուլիսի 21-ի երեկոյան հատուկ գործողության արդյունքում, որի մանրամասները չեն հրապարակվում:
Նոյյան տապան  -   Միջազգային