ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ՀԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՍԱՏԱՐՄԱՆ<br /> ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ<br />


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ՀԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՍԱՏԱՐՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

  • 29-07-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան ծրագրերի գլխավոր տնտեսագետ Սամիս Միտրային եւ նրա գլխավորությամբ գործող ՀԲ-ի կողմից Հայաստանի պետական բյուջեի սատարման աշխատանքների վերաբերյալ փաստաթուղթը նախապատրաստած թիմի անդամներին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի ներկայացուցիչներին` ՀՀ կառավարության առաջնահերթությունները եւ համահայկական ծրագրերն արտացոլող ընդգրկուն փաստաթղթի մշակման համար: Տ.Սարգսյանը նշել է, որ այն զգալի օժանդակություն է կառավարությանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել փաստաթղթում ներառված կենսաթոշակային բարեփոխումների, հարկային եւ մաքսային վարչարարության, էլեկտրոնային կառավարման, պետական ծախսային քաղաքականության բարեփոխումների, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ մի շարք ոլորտների մասով նախանշումներին: Նշվել է, որ դրանց վերաբերյալ ՀՀ կառավարությունը էական առարկություններ չունի եւ օգտակար է համարում ներկայացված աշխատանքը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն