ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ<br /> ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ<br />


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ

  • 29-07-2008 15:20:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 3 հազար նոր նմուշի անձնագիր եւ մեծ թվով այցագրային փաստաթղթեր են Մեծ Բրիտանիայում հափշտակվել Արտաքին գործերի նախարարության հատուկ մեքենայի վրա հանդուգն հարձակման արդյունքում: Ինչպես հաղորդել է ոստիկանությունը, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Լոնդոն-Մանչեստր խճուղում: Չլրացված անձնագրերը նախատեսված են եղել արտասահմանյան մի շարք երկրներում բրիտանական դեսպանություններին ուղարկելու համար: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մեքենայի վրա հարձակման հանգամանքները չեն հաղորդվում, Լոնդոնում չեն բացառում, որ դա եղել է հանցավոր խմբի նպատակաուղղված գործողություն: Ոստիկանությունը կատարում է քննություն:
Նոյյան տապան  -   Միջազգային