ԱՄՆ-Ը ՊԱԿԻՍՏԱՆԻՆ ՏՎԵԼ Է F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ<br />


ԱՄՆ-Ը ՊԱԿԻՍՏԱՆԻՆ ՏՎԵԼ Է F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ

  • 29-07-2008 15:12:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանը ԱՄՆ-ից անհատույց հիմունքներով ստացել է եւս չորս F-16 կործանիչներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 6,4 մլն. դոլար: Ընդամենը երկու երկրների միջեւ պայմանագրի համաձայն Պակիստանին ռազմական օգնության ծրագրի շրջանակում հանձնվել են 14 F-16 արդիականացված կործանիչներ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տեխնիկայի հանձնումը կայացել է Սարգոդխայի «Մուշաֆ» ավիաբազայում, որին մասնակցել են ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մարտին Դեմպսին եւ Պակիստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար Տանվիր Մահմուդ Ահմեդը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play