ԿԱՐԱՋԻՉԻՆ ԳԱՂՏՆԻ ԿՀԱՆՁՆԵՆ ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱԼԻՆ<br />


ԿԱՐԱՋԻՉԻՆ ԳԱՂՏՆԻ ԿՀԱՆՁՆԵՆ ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱԼԻՆ

  • 29-07-2008 15:11:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռադովան Կարաջիչին Հաագայի տրիբունալի իրավասությանը հանձնելու գործընթացը կլինի գաղտնի եւ առանց գրավելու ԶԼՄ-ների եւ բոսնիացի սերբերի նախկին առաջնորդի կողմնակիցների ուշադրությունը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով սերբական հատուկ ծառայությունների ներկայացուցչի: Գաղտնիության պահպանման համար, ըստ աղբյուրի, կօգտագործվեն հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի շեղվի շահագրգիռ անձանց ուշադրությունը: «Միայն տասը մարդ Սերբիայում կիմանա, թե երբ եւ ինչպես դա կկատարվի»,- հայտարարել է աղբյուրը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play