ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ

  • 29-07-2008 15:07:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը թույլատրել է մահապատժի ենթարկել զինվորին, որը մեղավոր է ճանաչվել չորս սպանությունների եւ ութ բռնաբարությունների մեջ: Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ սա առաջին դեպքն է 1957 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ի նախագահը համաձայնություն է տալիս զինծառայողի մահապատժին: 1988 թվականին զինվորական տրիբունալը, որ քննում էր շարքային Ռոնալդ Գրեյի գործը, նրան ճանաչել էր մեղավոր եւ դատապարտել մահվան: Երբ նման վճիռ է արձակում ոչ քաղաքացիական դատարանը, այլ զինվորական տրիբունալը, պարտադիր կարգով այն պետք է արժանանա ԱՄՆ-ի նախագահի հավանությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play