ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

  • 29-07-2008 15:06:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում` հարավային Գիլմենդի նահանգի շրջաններից մեկում, գրոհայինների կողմից զինվորական պարեկախմբի գնդակոծության հետեւանքով զոհվել է բրիտանացի զինծառայող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ստորաբաժանումների զորակազմից: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Աֆղանստանում ռազմական օպերացիային մասնակցելու ժամանակամիջոցում Մեծ Բրիտանիան կորցրել է 113 զինծառայող: Ընդամենը Աֆղանստանում, առավելապես Գիլմենդի նահանգում, գտնվում են մոտ 7 հազար 800 բրիտանացի զինծառայողներ:
Նոյյան տապան  -   Միջազգային