ՍՊԱՆՎԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԳԾՈՎ «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԳԼԽԱՎՈՐ<br /> ՓՈՐՁԱԳԵՏԸ<br />


ՍՊԱՆՎԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԳԾՈՎ «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԳԼԽԱՎՈՐ
ՓՈՐՁԱԳԵՏԸ

  • 29-07-2008 15:05:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավիահարվածի հետեւանքով Պակիստանում ոչնչացվել է քիմիական զենքի գծով «Ալ-Քաիդայի» փորձագետ Միդհատ Մուրսի Սայիդ Ումարը, որ հայտնի է նաեւ Աբու Խաբաբ Մասրի անունով: Նրա մահվան մասին հայտնել են «Թալիբան» շարժման Հարավային Վազիրիստանի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է BBC-ն, հրթիռները հարվածել են Ազամ Վարսակ շրջանի գյուղական մզկիթի կողքին գտնվող տանը: Ըստ ականատեսների, ոչնչացված տունը պատկանել է տեղի մի բնակչի, եւ այնտեղ հաճախ են իջեւանել գրոհայինները: Բացի քիմիկոս-փորձագետից, ավիահարվածի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Ամենայն հավանականությամբ, վերջին ժամանակները Սայիդ Ումարը զբաղվում էր գրոհայինների պատրաստմամբ Աֆղանստանի տարածքում գտնվող վարժական ճամբարներում: Նրա գլխի համար ԱՄՆ-ը նշանակել էր 5 մլն դոլարի պարգեւ: Պաշտոնական մեկնաբանություններ Վաշինգտոնից առայժմ չեն հնչել: Նշվում է նաեւ, որ Պակիստանի իրավապահ մարմինները չեն հաստատել Աբու Խաբաբ Մասրիի ոչնչացման մասին տեղեկատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային