ԱՄՆ-ՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՄ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՄ

  • 28-07-2008 16:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան հարավային Թեննեսիի նահանգում զինված տղամարդը եկեղեցում մանկական ներկայացման ժամանակ սպանել է երկու մարդու եւ վիրավորել եւս յոթին: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, այն պահին, երբ տղամարդն սկսել է հրաձգությունը որսորդական հրացանից, երեխաների խումբը պիես էր ներկայացնում Նոկսվիլլ քաղաքի ունիտարիանական եկեղեցում: Հրաձգության պահին եկեղեցում եղել է մոտ 200 մարդ: Բոլոր տուժածները մեծահասակներ են: Ոստիկանությունը հաղորդում է, որ կրակողը` 58-ամյա Ջիմ Ադկինսոնը ձերբակալված է: Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Նոյյան տապան  -   Միջազգային