UNICEF-ը կաջակցի Երեւանի ծննդատներում սոցիալական ծրագրերի իրականացմանը<br />


UNICEF-ը կաջակցի Երեւանի ծննդատներում սոցիալական ծրագրերի իրականացմանը

  • 29-03-2011 18:08:39   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարեպատյանը մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին եւ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին: UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչը քաղաքապետին է ներկայացրել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեության հիմանական ուղությունները: «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներգրավվածությունն ու ջանքերը, որ գործադրում եք երեխաների կրթության , դաստիարակության պայմանները բարելավելու ուղղությամբ: Հատկապես ուրախալի է մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին վերջերս Ձեր կայացրած որոշումը»,- նշել է UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչը, հավելելով, որ կարեւոր եւ ողջունելի են նաեւ նման գործընթացներին գործարար շրջանակներին մասնակից դարձնելը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնությն հետ կապերի վարչության հաղորդագրության, Կ.Կարապետյանը հյուրերին ներկայացրել է UNICEF-ի հայաստանյան գործունեության շրջանակներում հնարավոր համագործակցության եզրերը։ Նա նշել է, որ քաղաքապետարանը, մասնավորապես, ակնկալում է խորհրդատվական աջակցություն առողջապահության եւ կրթության ոլորտների կառավարման բնագավառում: «Բիզնեսի ներգրավումը քաղաքային տնտեսության կառավարման որոշ ոլորտներում կբերի նրան, որ բյուջեի ազատված միջոցները կուղղվեն սոցիալական տարբեր ծրագրերի իրագործմանը»,- ասել է Կ.Կարապետյանը: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, «Մաքուր ջուր» ընկերությունը UNICEF-ի աջակցությամբ սոցիալական ծրագիր կիրականացնի Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ծննդատներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն