ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 12-ԱՄՍՅԱ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9,9%<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 12-ԱՄՍՅԱ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9,9%

  • 02-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. մայիսին 2007թ. մայիսի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 109,9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 110,9%, ոչ պարենային ապրանքներինը` 104,9%, ծառայությունների սակագներինը` 110,4%, իսկ հունվար-մայիսին 2007թ. հունվար-մայիսի համեմատ, համապատասխանաբար, 108,9%, 111,3%, 104,6% եւ 106,4%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սպառողական գների ինդեքսը 2008թ. մայիսին 2007թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 107,4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 108,1%, ոչ պարենային ապրանքներինը` 102,9%, իսկ ծառայությունների սակագներինը` 108,4%: 2008թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1,4%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0,6 %-ով: 2008թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1,3% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 1%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1,3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2% հավելաճ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play