ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՆՊԱՏԱԿՈՒՂՂՎԱԾ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ<br /> ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՆՊԱՏԱԿՈՒՂՂՎԱԾ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

  • 02-06-2008 15:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռոտերդամի կոնվենցիայի քարտուղարությունը ՀՀ Բնապահանության նախարարության հետ համատեղ հունիսի 2-6-ին Երեւանում անցկացնում է կոնվենցիայի իրականացմանն ուղղված տարածաշրջանային խորհրդակցություն: Ռոտերդամի կոնվեցիան վավերացրել են 120 երկներ, այդ թվում Հայաստանը` 2003թ.-ին: Կոնվենցիայի նպատակն է նպաստել վտանգավոր քիմիական նյութերի վնասակար ազդեցությունից մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանության գործում ներկրող եւ արտահանող երկրների ընդհանուր պատասխանատվության ապահովմանը: Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության փոխնարախար Սիմոն Պապյանը, վերջին տասնամյակների ընթացքում քիմիական արդյունաբերության ծավալների էական աճը եւ արտադրանքի իրացումը լուրջ մտահոգություն են առաջացրել հասարակայնության տարբեր շերտերում: Ըստ նրա, այդ առումով առավել խոցելի են այն երկրները, որոնք չունեն քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ներմուծման, արտահանման եւ օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան ենթակառուցվածքներ: Ս.Պապյանը նշեց, որ Հայաստանի բնապահպանական պետական քաղաքականությունը նպատակաուղղված է քիմիական նյութերի եւ թափոնների անվտանգ կառավարման ապահովմանը` նպատակ ունենալով կանխարգելելու մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց վտանգավոր ազդեցությունը: Ըստ փոխնախարարի, կոնվեցիան թույլ է տալիս այդ երկրներին իրականացնելու առանձին վտանգավոր քիմիական նյութերի առեւտրի մոնիթորինգը եւ հսկողությունը: Նախարարության Վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը նշեց, որ 2005թ.-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորվող Հայաստանում արգելված թվով 33 քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկը: Ըստ նրա, այդ նյութերի կիրառումը հանրապետությունում արգելված էին դեռեւս 70-ական թվականներից: Դրանք քլոր եւ սնդիկի միացություններ պարունակող նյութերն են: Նշվեց նաեւ, որ կոնվենցիան նախատեսում է կողմերին տեխնիկական օգնության տրամադրում` քիմիական նյութերի ռացիոնալ օգտագործման բնագավառում անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ ներուժի զարգացման համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play