Հայերեն դասաժամերը Վրաստանի հայկական դպրոցներում կավելանան


Հայերեն դասաժամերը Վրաստանի հայկական դպրոցներում կավելանան

  • 28-03-2011 19:07:54   | Վրաստան  |  Հասարակություն
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի եւ գերմանական Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 23-27-ը գտնվում էր Թբիլիսիում: Ըստ նախարարության մամլո ծառայության, Ա. Աշոտյանը մասնակցել է Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած` Եվրամիության կողմից իրականացվող ,Ժողովրդավարությունը սկսվում է քեզնիցե տարածաշրջանային ծրագրի աշխատանքներին եւ հանդես եկել բացման խոսքով: Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` հայկական դպրոցներում հայերենի դասաժամերն ավելացնելու եւ դրանց քանակը վրացերենի դասաժամերին հավասարեցնելու շուրջ, ինչպես նաեւ Հայաստանի մասնագետները այսուհետ կմասնակցեն դասագրքերի` վրացերենից հայերեն թարգմանության աշխատանքներին եւ կշարունակվի նաեւ ,Հայոց լեզուե առարկայի ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները: Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարները ստորագրել են հուշագիր` 2 երկրների ուսանողների համար բուհերում 10 կրթաթոշակներ հատկացնելու վերաբերյալ: Նախարար Ա. Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Կատյա Քրիստինա Պլատեի, Վրաստանի կրթության որակի եւ զարգացման կենտրոնի տնօրեն Դավիթ Կերեսելիձեի, ,Ալգորիթմե ձեռնարկության տնօրեն Գ.Կորոխոշվիլիի հետ: Նախարար Ա. Աշոտյանն այցելել է նաեւ Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարան եւ հանդիպում ունեցել հայագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, ինչպես նաեւ Թբիլիսիի N 104 հայկական դպրոցում հանդիպել է ուսուցիչների եւ աշակերտների հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն