ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՊԵՏԱԿԱՆ<br /> ՖԻՆԱՍԱՎՈՐՈՒՄԸ ՏՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՊԵՏԱԿԱՆ
ՖԻՆԱՍԱՎՈՐՈՒՄԸ ՏՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 14-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետբյուջեից ֆինանսավորվող Հայաստանի հանրային հեռուստատեսությունը չի ապահովում ազատ եւ հավասարակշռված տեղեկատվություն ստանալու երկրի քաղաքացիների իրավունքը: Մայիսի 14-ին Ազգային Ժողովում 2007թ.-ի բյուջեի կատարման քննարկումների ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգության» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Պատգամավորի խոսքերով, բացառությամբ խորհրդարանական ընտրությունների քաղրոզարշավի, անցած տարվա ընթացքում ընդդիմության գործունեությունը գրեթե չի լուսաբանվել: Փոխարենը չափազանց շատ են ցուցադրվել տարբեր շոուներ եւ «մեր ժողովրդին ոչ հարիր» այլ հաղորդումներ: Ա.Մարտիրոսյանն ընդգծեց նաեւ, որ ողջ հանրապետության տարածքում հեռարձակվելու հնարավորությունը գովազդային լայն հնարավորություն է տալիս հանրային հեռուստատեսությանը: Հանրային հեռուստառադիոընկուրության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ պետբյուջեից ստացված գումարները, որոնք 2003թ.-ից չեն փոփոխվել, տրվում են հանրապետության ողջ տարածքով, ինչպես նաեւ արտերկիր արբանյակային հեռարձակումն ապահովելու նպատակով, իսկ շոուները պատրաստվում են զուտ կոմերցիոն եկամուտներով: Ըստ նրա, միայն հանրապետության ողջ տարածքով հեռարձակումը բավարար չէ գովազդային եկամուտների աճի համար: Ա.Հարությունյանը նշեց, որ ընթացիկ տարվա սեպտեմբերից մոտ 50%-ով կավելացվի քաղաքական եւ բանավեճային հաղորդումների քանակը, որոնք կդառնան գրեթե ամենօրյա: Նա նշեց նաեւ, որ հանրային հեռուստատեսության երկրորդ ծրագիրը` «Նոր ալիք»-ը, սեպտեմբերից 24-ժամյա եթերում ամբողջությամբ մշակութային եւ կրթական ծրագրեր կհեռարձակի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play