Ցանկացած կամավոր նվիրատվություն կնպաստի կրթօջախների վիճակի բարելավմանը


Ցանկացած կամավոր նվիրատվություն կնպաստի կրթօջախների վիճակի բարելավմանը

  • 28-03-2011 17:43:13   | Հայաստան  |  Հասարակություն
<<Օգնիր դպրոցիդ>> էլեկտրոնային կայքի միջոցով յուրաքանչյուր անհատ իր հնարավորությունների սահմաններում պետք է օժանդակի հարազատ դպրոցին>>,- նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մարտի 28-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հավելելով, որ այսօր դպրոցը դրա կարիքը շատ ունի եւ ցանկացած կամավոր նվիրատվություն կնպաստի կրթօջախների վիճակի բարելավմանը: Անդրադառնալով մայրաքաղաքի երթեւեկության կառավարման ու կանոնակարգման հիմնահարցերին, քաղաքապետը կարեւորել է Երեւանում <<<Անվտանգ քաղաք>> ապահովելու գաղափարի իրագործումը: Այս համատեքստում հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել ծանրաբեռնված խաչմերուկներում եւ կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է, որ Տիգրան Մեծ պողոտայում ուղեւորատար տրանսպորտի կանգառագոտիների առանձնացման տեխնիկական նոր միջոցների տեղադրումը զգալիորեն փոխել է պատկերը: Ռետինե բարձիկներով առանձնացված գոտիներում տաքսիներ եւ այլ մեքենաներ այլեւս չեն կայանում: Կ.Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել նաեւ այլ փողոցներում նմանատիպ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկներ: Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարեւորել է առաջիկա մի քանի տարիների կտրվածքով համաքաղաքային բյուջեի կանխատեսելիությունը։ <<Մենք պետք է կարողանանք կանխատեսել, թե որքան պետք է լինի Երեւան քաղաքի բյուջեն, որպեսզի մայրաքաղաքում լուծում ստանան, ինչպես հրատապ, այնպես էլ երկրորդական խնդիրները>>,- նշել է Կ.Կարապետյանը: Քաղաքապետը շեշտադրել է գույքահարկի, հողի հարկի, ինչպես նաեւ սանմաքրման համար գանձվող վարձավճարների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը` առաջարկելով ճշտել եւ գնահատական տալ գույքային հարկերի բազային տվյալների մասով: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, խորհրդակցության ընթացքում մեկ անգամ եւս ուշադրություն է հրավիրվել շուկաներում եւ ստորգետնյա անցումներում սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի ապահովման, Երեւան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտման, մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման եւ մի շարք այլ հարցերի:
Նոյյան տապան  -   Հասարակություն