«Ազատ Վրաստան» կուսակցությունը պատրաստ է աջակցելու ջավախահայության խնդիրների լուծմանը


«Ազատ Վրաստան» կուսակցությունը պատրաստ է աջակցելու ջավախահայության խնդիրների լուծմանը

  • 28-03-2011 15:38:02   | Վրաստան  |  Քաղաքական
Մարտի 25-ին Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի մոսկովյան ներկայացչությունում կայացած հանդիպման ընթացքում ,Ազատ Վրաստանե վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աջակցել ջավախահայության կենսական խնդիրների լուծմանը: Նա նաեւ խոստացել է, որ Վրաստանում քաղբանտարկյալների խնդրով ստեղծված հանձնաժողովի առաջիկա ապրիլի հանդիպմանը իր կուսակցությունը կբարձրացնի ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին ,խղճի բանտարկյալե ճանաչելու հարցը: ,Երկիրե միությունը ողջունել է ,Ազատ Վրաստանե կուսակցության այս նախաձեռնությունը` դիտարկելով այն որպես առաջին քայլ, որն ուղղված է ներվրացական քաղաքական դաշտի կողմից ջավախահայության քաղաքացիական, կրոնական, լեզվա-կրթական եւ մշակութային իրավունքների ճանաչմանը: «Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին` ինչպես իշխանամետ, այնպես էլ` ընդդիմադիր, հետեւել այս օրինակին` գիտակցել իրենց երկրի հայ համայնքի խնդիրները ճանաչելու հրամայականը եւ միջոցներ ձեռնարկել հանդուրժողականության, երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում դրանց լուծում տալու ուղղությամբ»,- ասված է «Երկիր» միության հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play