ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԹՄՄ-Ի «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ<br /> ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄՈՏ ՀԱԶԱՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ<br />


ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԹՄՄ-Ի «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄՈՏ ՀԱԶԱՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ

  • 05-05-2008 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը (ՀԹՄՄ) 2007թ.-ին ստեղծված արվեստի գործերի համար կանցկացնի «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխություն: Ինչպես մայիսի 5-ի ասուլիսում հայտնեց ՀԹՄՄ-ի նախագահ Ռուբեն Միրզախանյանը, մրցույթը կանցկացվի «Գեղարվեստական գրականություն», «Երաժշտություն», «Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Թատրոն», «Ռադիո եւ հեռուստատեսություն» անվանակարգերում, ինչպես նաեւ մրցանակներ կշնորհվեն «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման, սոցիալ-քաղաքական երգիծանքի, դպրոցականների եւ մանուկների համար գրված ստեղծագործությունների համար: Մրցույթին կարող են մասնակցել ստեղծագործողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Հաղթողներին կհանձնվեն 1000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգեւներ: Ռ.Միրզախանյանը նշեց, որ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը անցկացվում է 1990-ականներից: Վերջին 5 տարիներին այն առավել կազմակերպված բնույթ է կրում: «Վերջին 5 տարիներին մրցանակաբաշխությանը մասնակցել են մոտ 1000 արվեստագետներ: ՀԹՄՄ-ի մրցանակները շնորհվում են նրանց, ովքեր իրենց ավանդն են ներդնում հայ մշակույթի զարգացման եւ տարածման գործում»,- ընդգծեց Ռ.Միրզախանյանը: Նշվեց նաեւ, որ գործերի ընդունման ժամկետը մայիսի 8-ից մինչեւ դեկետմբերի 8-ն է:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play