ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ԴԱՐՁԱՎ<br /> «ՍԹԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ԴԱՐՁԱՎ
«ՍԹԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 30-04-2008 19:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Սթար» ընկերության միջեւ ապրիլի 30-ին կնքված պայմանագրի համաձայն ընկերությունը ստանձնեց Հայաստանի ֆուտբոլի 2008թ.-ի առաջնության գլխավոր հովանավորի պարտականությունները: Հայաստանի առաջնությունում գովազդվելու է «Սթարը», որն էլ իր հերթին ֆինանսական միջոցներ կտրամադրի ֆեդերացիային` ակումբներին համամասնորեն հատկացնելու համար: Պայմանագիրը ստորագրեցին ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ «Սթարի» գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play