ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ<br /> ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

  • 30-04-2008 19:20:00   | Լեհաստան  |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի Պլովդիվ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց մրցաշարում 8 փուլից հետո եռիշխանություն է: Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), Էմիլ Սուտովսկին (Իսրայել) եւ Պավել Տրիգուբովը (Ռուսաստան) 8 հնարավորից վաստակել են 6,5-ական միավոր եւ բաժանում են 1-3-րդ տեղերը: 14 մասնակիցներ ունեն 6-ական միավոր: Վլադիմիր Հակոբյանը 5,5 միավորով բաժանում է 18-44-րդ տեղերը: Կանանց մրցաշարում նույնպես եռիշխանություն է: 6,5-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանում են Պիա Կրամլինգը (Շվեդիա), Կատերինա Լահնոն եւ Աննա Ուշենինան (2-ն էլ Ուկրաինա): Էլինա Դանիելյանը 5,5 միավորով բաժանում է 8-21-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 5 միավորով` 22-45-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play