ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՋԱՆԱՅԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ<br /> Է ՍՏԱՆՁՆԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ,- ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ<br />


ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՋԱՆԱՅԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ
Է ՍՏԱՆՁՆԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ,- ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

  • 22-04-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տրանսպորտի եւ կապի ոլորտը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական խնդիրները եւ առկա մարտահրավերները: Այս մասին ապրիլի 22-ին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանին ներկայացնելիս ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշեց, որ կառավարության գործունեության գերակա ուղղություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, եւ նախարարության աշխատանքի շնորհիվ պետք է կարողանալ ոլորտում մտցնել այնպիսի բեկում, որ հնարավոր լինի տարածաշրջանային մրցակցությունում ստանձնել առաջատարի դերը: Անդրադառնլով նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը, Տ.Սարգսյանը նշեց, որ նրան հաջողվել է ստեղծել սերտ հարաբերություններ տարբեր երկրների` Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի, իր գործընկերների հետ, ինչը պետք է պահպանել եւ զարգացնել: Իր հերթին Ա.Մանուկյանը հայտնեց, որ հիմնականում ավարտվել է միջպետական ճանապարհների շինարարությունը, վերակառուցվել է հանրապետական նշանակության ճանապարհների մի մասը, սկսվել են մի քանի ծրագրերով, այդ թվում նաեւ պետբյուջեի ֆինանսավորմամբ, գյուղական ճանապարհների շինաշխատանքները: Արդեն ավարտվել են ճապոնական բանկի հետ բանակցությունները. ճապոնական կողմը 130 մլն դոլար է նախատեսում հատկացնել Հայաստանի գյուղական ճանապարհների վերականգնման համար: Նախատեսվում է մինչեւ 2010թ.-ը հանրապետության ճանապարհային ցանցն ամբողջությամբ վերականգնել: Ա.Մանուկյանը նշեց, որ մինչեւ մայիսի 15-ը կավարտվեն Հայկական երկաթուղու գույքագրման աշխատանքները, եւ հունիսի 1-ին այն արդեն կհանձնվի Հարավ-Կովկասյան երկաթուղուն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play