2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ<br /> ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՀՆԱ-ՈՒՄ 1,5%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ
ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՀՆԱ-ՈՒՄ 1,5%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 21-04-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի վերջին ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը (պակասուրդը) կազմել է 571,36 մլն ԱՄՆ դոլար, որը 2006թ.-ի ժամանակահատվածի համեմատ աճել է 454,23 մլն դոլարով: Աճը հիմնականում պայմանավորվել է ապրանքների գծով (արտաքին առեւտրաշրջանառության) բացասական մնացորդի ավելացումով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի արդյունքներով, ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 5,3%` 2006թ.-ի նույն ժամանակաշրջանի 3,8%-ի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play