«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը


«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

  • 26-03-2011 17:17:55   | Հայաստան  |  Քաղաքական
Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը տարածել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Արդեն տասերկու օր է Ազատության հրապարակում ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջով, հետեւողականորեն, հացադուլ հայտարարելու ծայրահեղ միջոցով իր բողոքն է արտահայտում ,Ժառանգությունե կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունները բռնազավթած վարչախումբը սառն անտարբերություն է հանդես բերում երկրի վարկով ու ճակատագրով մտահոգ ազնիվ քաղաքացիների ու կազմակերպությունների ներկայացուցիչների, այսօր արդեն նաեւ քաղաքական գործչի կեցվածքի նկատմամբ, սրանով ապացուցելով, որ իրենց համար բռնազավթած պաշտոններն ավելի վեր են, քան երկրի ապագան ու առաջընթացը: ,Ժողովրդավարական ուղիե կուսակցության վարչությունը կոչ է անում ,Ժառանգությունե կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը երկիրը անարժան իշխանավորների լծից թոթափելու համար չգնալ սեփական առողջության վատթարացմանն ու քայքայմանը, քանզի այսօրվա իշխանավորները արժանի չեն նման անձնազոհությանը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչություն»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play