ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի հայցադիմումի քննությունը կշարունակվի ապրիլի 11-ին


ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի հայցադիմումի քննությունը կշարունակվի ապրիլի 11-ին

  • 25-03-2011 22:29:19   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, ապրիլի 11-ին կշարունակվի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի հայցադիմումի քննությունը։ Մարտի 25-ի դատական նիստում հայցվոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանը հայտարարեց, որ հայցվորը հատկապես վիրավորվել է «էն լակոտը», «ավելի հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով» եւ «ստիլյագ» բառերից:Դատավորի այն հարցին, թե «իսկ եթե, օրինակ, «ստիլյագ» բառի փոխարեն թերթում գրվեր պճնամոլ կամ տարազամոլ, դա վիրավորանք չէի՞ք համարի», փաստաբան Հովսեփյանը արձագանքեց՝ «դե, գոնե մոդայիկ գրվեր»: Ըստ հայցվորի ներկայացուցչի, հրապարակման մեջ տեղ գտած «ինքնաթիռով գեղեցկուհիններ է տանում-բերում», «հայտնի է որպես կազինոների մշտական այցելու», «շարունակ ծեծ ուտելու սովորություն», «ծեծ է կերել եւ ամեն անգամ ծեծվելուց հետո», «նախորդ նստաշրջանում մեկ անգամ է երեւացել ԱԺ-ում» արտահայտությունները զրպարտություն են: Ըստ պատասխանողի, սակայն, նշված արտահայտությունները բխում են փաստերից։ Որպես ասվածի ապացույց «Երկիր» օրաթերթի փաստաբան Լիանա Գրիգորյանը դատարանին ներկայացրեց նաեւ Տ.Արզաքանցյանին վերաբերող հոդվածներ, որոնք տպագրվել են ռուսաստանյան եւ հայկական լրատվամիջոցներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play