Տարեսկզբից Երեւանում նվազել են թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշները


Տարեսկզբից Երեւանում նվազել են թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշները

  • 25-03-2011 19:24:10   | Հայաստան  |  Հասարակություն
2011թ, առաջին երկու ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների նվազում, ընդ որում, հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 7-ով (62-55), իսկ իրացման փաստերը` 5-ով (39-34): Ինչպես մարտի 25-ի ասուլիսում հայտնեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, աճել է նաեւ դրանց բացահայտման ցուցանիշը՝ կազմելով` 58,8 տոկոս, նախորդ տարվա 41 տոկոսի դիմաց (14 չբացված դեպք 2010 թ. 23-ի դիմաց): Ըստ մայրաքաղաքի ոստիկանապետի, միայն ոստիկանության Երեւանի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ընթացիկ տարվա 2 ամիսների ընթացքում հայտնաբերվել է թմրամոլությամբ զբաղվող 5 խումբ՝ 21 անձով, որոնցից 11-ը դատապարտվել են ՀՀ քր. օր.-ի 226 հոդվածի 3-րդ մասով որպես իրացնողներ: Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է 9-ով (4-13), իսկ հրազենով կատարված հանցագործությունները նվազել են 3-ով (7-4): 2011թ. երկու ամիսների ընթացքում առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 27 միավոր հրազեն, այդ թվում՝ 7 ինքնաձիգ, 6 հրացան, 12 ատրճանակ, 4 նռնակեւ տարբեր տրամաչափի 1800 փամփուշտ: 2011թ. ընթացքում հետախուզման մեջ գտնվող 5034 հետախուզվողներից հայտնաբերվել է 111-ը կամ 2,2%, նախորդ տարվա 5113-ի եւ 82-ի դիմաց (1,6%), այդ թվում 4-ը սպանության, 2-ը՝ կողոպուտի, 10-ը՝ գողության, 11-ը՝ խարդախության, 3-ը՝ հափշտակության, 1-ը՝ թմրանյութ վաճառելու, 54-ը զորակոչից խուսափելու համար: Հայտնաբերված քրեական հանցագործների թիվն ավելացել է 10-ով կամ 0,7%-ով, այդ թվում՝ զորակոչից խուսափելու համար հետախուզվողների հայտնաբերումն ավելացել է 19-ով կամ 0,5%-ով:
Նոյյան տապան  -   Հասարակություն