2009 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 3 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ<br /> ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՆԿԱՆԽԻԿ<br />


2009 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 3 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՆԿԱՆԽԻԿ

  • 04-04-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում հավանություն է տրվել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծին: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, նախագծով սահմանվում է, թե որ գործարքները եւ գործառնությունները պետք է իրականացվեն անկանխիկ: Ըստ նրա, օրինագիծն ակնհայտորեն միտված է ստվերային տնտեսության դեմ պայքարին: Վ.Գաբրիելյանի խոսքերով, նախատեսվում է անկանխիկ իրականացնել ապրանքների օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման բոլոր այն գործարքները, որոնց արժեքը գերազանցում է որոշակի գումարը: Մասնավորապես, 2009թ.-ի հունվարի 1-ից սկսած 3 մլն դրամը (մոտ 9,7 հազար ԱՄՆ դոլար), 2010թ.-ից` 2 մլն դրամը, իսկ 2011թ.-ից 1 մլն դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է կատարվեն անկանխիկ կերպով: Բացի այդ, 2009թ.-ի հունվարից Երեւանում, 2010թ.-ից` մարզկենտրոններում, իսկ 2011թ.-ից մնացած բնակավայրերում 60 հազար դրամը գերազանցող աշխատավարձը պետք է վճարվի անկանխիկ: Ըստ Վ.Գաբրիելյանի, սահմանափակումներ կան նաեւ կրթաթոշակների, ուսման վարձի, բժշկական ծառայությունների վճարների վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play