ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ<br /> ՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԵՑ ԱԹԵՆՔ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ
ՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԵՑ ԱԹԵՆՔ

  • 01-04-2008 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ին Հունաստանի մայրաքաղաք մեկնեց Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը, որը տեղի մարզիկների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչեւ ապրիլի 6-ը: Այնուհետեւ Հայաստանի պատվիրակները կմասնակցեն Աթենքում մեկնարկելիք միջազգային վարկանիշային վերջին մրցաշարին: «Պեկին 2008»-ի ուղեգիր նվաճելու համար ռինգ կելնեն Դերենիկ Գիժլարյանը (51 կգ, Էջմիածին), Արթուր Համբարձումյանը (54 կգ, Երեւան), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ, Մասիս), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ, Վանաձոր) եւ Ցոլակ Անանիկյանը (91 կգ, Երեւան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play