ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ 13,9%-ՈՎ<br /> ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է<br />


ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ 13,9%-ՈՎ
ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է

  • 01-04-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 4,8% եւ 1,5%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի մարտին փետրվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1,4% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,01% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 2% հավելաճին զուգընթաց, արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1,6% նվազում: 2008թ.-ի մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 308,68 դրամ, ինչը 13,9%-ով ցածր է նախորդ տարվա մարտի համապատասխան ցուցանիշից (358,63 դրամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play