ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՀՀ-ՀԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ<br /> ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ <br />


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՀՀ-ՀԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ
ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

  • 26-03-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ աշխատանքային այցով Հայասիան ժամանած Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դոուսեթ Կոյրոլոյի մարտի 26-ի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, կողմերը մասնավորապես անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտների զարգացման ուղղված համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին: Բարձր գնահատելով ՀԲ-ՀՀ համագործակցության ընթացքում արձանագրված դրական զարգացումները, կողմերը քննարկել են նաեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր ծրագրեր սկսելու հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play