ՄԱՐՏԻ 26-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ<br /> ԽԱՂ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԹԻՄԻ ՀԵՏ<br />


ՄԱՐՏԻ 26-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ
ԽԱՂ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԹԻՄԻ ՀԵՏ

  • 25-03-2008 22:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 24-ին Հոլանդիա մեկնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը` գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի գլխավորությամբ: Մարտի 26-ին Ռոտերդամի Պերնիս արվարձանում թիմը ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Հանդիպման նախապատրաստական փուլին հրավիրված 25 ֆուտբոլիստից ընտրվել են 18-ը: Սա ղազախների հետ Հայաստանի հավաքականի 4-րդ հանդիպումը կլինի: Մինչ այս Հայաստանի հավաքականի հաշվին գրանցվել է 1 հաղթանակ եւ 2 պարտություն:
Նոյյան տապան  -   Սպորտ