IFC-ն աջակցությամբ Երեւանում բացվեց ,Բիզնեսի գրանցման մեկ պատուհանե<br /> առաջին կենտրոնը


IFC-ն աջակցությամբ Երեւանում բացվեց ,Բիզնեսի գրանցման մեկ պատուհանե
առաջին կենտրոնը

  • 25-03-2011 15:49:12   | Հայաստան  |  Տնտեսություն
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցել է Հայաստանի կառավարությանը առաջին ,Բիզնեսի գրանցման մեկ պատուհանե հիմնելու գործընթացում: Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մարտի 25-ին Երեւանում, որին ներկա էին ՀՀ կառավարության, գործարար ոլորտի եւ IFC-ի ներկայացուցիչները: ՀՀ կառավարությունը հայցել է IFC-ի աջակցությունը` բարելավելու իրավաբանական եւ անհատ ձեռներեցների համար գործարար միջավայրը, արդյունքուն նվազեցնելով նոր բիզնեսի գրանցման ժամանակահատվածը մոտ երկու շաբաթով: IFC-ի ,Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների եւ կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագիրե-ը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում IFC-ի ռազմավարության մասն է կազմում, որը ուղղված է աջակցել կառավարություններին բարելավելու ներդրումային միջավայրը փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտում: ,Հայաստանի Հանրապետությանը կառավարությունը բարձր է գնահատում IFC-ի դերը նոր ձեռնարկություններ հիմնելու համար գործարար միջավայրի կանոնակարգման եւ երկրում ներդրողների շահերի պաշտպանության ու խթանման գործում: Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարեփոխումների թիմը IFC-ի թիմի հետ միասին գործադրում է ամեն ջանք` խթանելու ,մեկ պատուհանիե համակարգը, որը խիստ կարեւոր է Հայաստանի տնտեսական միջավայրը բարելավելու համարե։ - ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը: Ըստ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների եւ կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանի, կենտրոնացված ծառայության շնորհիվ հայ ձեռներեցների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ ժամանակը եւ ռեսուրսները խնայելու հարցում: IFC-ի ,Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների եւ կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագիրե-ը իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության, Նիդեռլանդների կառավարության, Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ Կատալոնիայի առեւտրային խթանման կոնսորցիումի հետ համատեղ: Հայաստանը դարձել է IFC-ի անդամ եւ բաժնետեր 1995 թվականին: IFC-ն ներդրումներ է կատարում Հայաստանում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրության, էներգետիկայի ր հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը: IFC-ի մասին Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացող երկրներում համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Մենք մարդկանց համար ստեղծում ենք աղքատությունից խուսափելու եւ կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: Մենք այդ անում ենք տրամադրելով ֆինանսավորում, որով աջակցում ենք գործարարներին ավելի ու ավելի շատ մարդկանց աշխատանքով ապահովելու եւ ծառայություններ մատուցելու գործում, համախմբելով կապիտալն այլ աղբյուրներից եւ տրամադրելով խորհրդատվական եւ ռիսկերի կառավարման ծառայություններ` ապահովելու կայուն զարգացում: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում մեր նոր ներդրումները 2010թ.-ի ֆինանսական տարում հասան ռեկորդային 18 միլիարդ դոլարի: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե’ք www.ifc.org: IFC-ի գործընկերների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք` Ավստրիայի ֆինանսների նախարարություն http://english.bmf.gv.at. Նիդեռլանդների կառավարություն www.minbuza.nl/en/home Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարությսւն www.mf.public.lu/. Կատալոնիայի առեւտրային խթանման կոնսորցիում http://www.acc10.cat/ACC1O/cat/
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play