ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԿԱԶՄԻ 11454<br /> ԱՇԱԿԵՐՏ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԿԱԶՄԻ 11454
ԱՇԱԿԵՐՏ

  • 24-03-2008 16:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007-2008թթ.-ի ուստարում Երեւանի դպրոցների շրջանավարտների թիվը կկազմի 11 454 աշակերտ: Ինչպես մարտի 24-ի ասուլիսում նշեց Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, շրջանավարտները այս տարի միասնական` կենտրոնացված, քննություն կհանձնեն «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա» եւ օտար լեզու առարկաններից: Ըստ նրա, մարտի 16-ին ավարտվել է ավարտական դասարաններից հայտերի ընդունում: Օ.Վաթյանը նշեց, որ նախնական տվյալների համաձայն, 19-ը շրջանավարտ միասնական քննություն կհանձնի իսպաներեն եւ 2-ը` պարսկերեն լեզուներից: Նշվեց նաեւ, որ 2006-2007թթ.-ի ուստարվա առաջին կիսամյակի համեմատ այս ուստարվա առաջին կիսամյակում զգալիորեն բարձրացել են ուսման առաջադիմության եւ որակի ցուցանիշները: Այսպես, եթե անցյալ ուստարվա առաջին կիսամյակում ուսման առաջադիմությունը կազմել է 91,6%, իսկ որակը 33%, ապա այս տարվա նույն ժամանակաշրջանում, համապատասխանաբար, 93% եւ 35%:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play