ՄԱՐՏԻ 21-ԻՆ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ<br /> ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ,<br /> ՈՐՈՆՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ<br />


ՄԱՐՏԻ 21-ԻՆ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ
ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ,
ՈՐՈՆՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • 21-03-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 21-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ հաստատվել է Հայաստանում 2007թ.-ին արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետեւանքով անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերի ցուցակը, համաձայն որի պետությունը կսկսի օժանդակություն տրամադրել: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը մարզպետներին հանձնարարել է մեկ անգամ եւս ճշգրտել ցուցակները եւ ուշադիր լինել, որպեսզի ոչ մի տուժած տնտեսության սեփականատեր ցուցակից դուրս չմնա: Ըստ ճշտված ցուցակի, 2008թ. հունվարի 1-ի դրությամբ, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւանում ոչնչացվել է 14 779 գլուխ խոզ, որից 6176-ն անկել է, իսկ 8603-ը` հարկադիր ոչնչացվել: Ամենաշատը տուժել են Լոռու (4 696 գլուխ) եւ Տավուշի (8 402 գլուխ) մարզերը: Տուժած 1291 գյուղացիներին կփոխհատուցվի 355 մլն 790,4 հազար դրամ (մոտ 1,1 մլն ԱՄՆ դոլար): Խոզի մեկ կիլոգրամի դիմաց կվճարվի շուկայական գնի 75%-ը` 1005 դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play