«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 5 ՄԻԱՎՈՐՈՎ<br /> ԲԱԺԱՆՈՒՄ Է 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 5 ՄԻԱՎՈՐՈՎ
ԲԱԺԱՆՈՒՄ Է 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 19-03-2008 16:20:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ՆԻՍ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ամբեր» շախմանտի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում, որն անցկացվում է Ֆրանսիայի Նիս քաղաքում, Լեւոն Արոնյանը մրցեց Մագնուս Կառլսենի հետ (Նորվեգիա): «Կույր» շախմատում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին, իսկ «արագում» Լ.Արոնյանը հաղթանակ տարավ: 4 փուլից հետո 5-ական միավորով առաջատար խումբ են կազմել Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա): Մարտի 19-ին մրցաշարում հանգստյան օր է հայտարարված:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play