«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 2 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ<br /> 3 ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է<br />


«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 2 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ
3 ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է

  • 17-03-2008 16:35:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ՆԻՍ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկած «Ամբեր» շախմատին միջազգային մրցաշարում խաղացվել է 2 փուլ: Լեւոն Արոնյանի մրցակիցն առաջին փուլում Լյուկ վան Վալլին էր (Հոլանդիա), իսկ երկրորդում` Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա): Լ.Արոնյանը «կույր» շախմատում ոչ-ոքի խաղաց, իսկ արագում` հաղթեց մրցակիցներին: 2 փուլից հետո 3-ական միավորով առաջատարներն են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա): Մարտի 17-ին նշանակված են 3-րդ փուլի հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play